Բուժում
Օրթոդոնտիկ բուժումն ատամների ռետենցիայի ժամանակ
Ռետենցիան ատամների ծկթման անոմալիա է, որի դեպքում ատամի սաղմը ձևավորված է, սակայն տարբեր պատճառներով չի ծկթել և մնացել է ծնոտի ոսկրի հաստության մեջ: Ռետենցիայի կարող են ենթարկվել ինչպես կաթնատամները, այնպես էլ մշտական ատամները: Հաճախ դիտվում է նաև գերկոմպլեկտ ատամների ռետենցիա:
Չնայած այն փաստին, որ կաթնատամների ռետենցիան հազվադեպ հանդիպող երևույթ է, այնուամենայնիվ, երբեմն դիտվում է երկրորդ կաթնատամ մոլյարների ռետենցիա, ինչը կարող է հանգեցնել նաև մշտական պրեմոլյարների ծկթման խանգարման: Առավել հաճախ ռետենցվում են վերին ժանիքները, երկրորդ պրեմոլյարները, իմաստության ատամները: Ռետենցված ատամները հաճախ առաջացնում են նաև հարևան ատամների դիրքի փոփոխություն` թեքում, դիաստեմայի և տրեմաների առաջացում: Ռետենցիայի ծագումնաբանական գործոնները բազմաթիվ են և պայմանականորեն բաժանվում են տեղային և ընդհանուր գործոնների:
Ընդհանուր գործոններն են` գենետիկականը, ռախիտը, բնածին սիֆիլիսը, էնդոկրին խանգարումները, կոնստիտուցիոնալ խանգարումները:
Տեղային գործոններն են` կաթնատամների վաղաժամ հեռացումը, սաղմերի սխալ կամ խորը տեղակայումը, ոչ լիարժեք ձևավորումը, մեխանիկական արգելքները (օդոնտոմա, կաթնատամների ժամանակին չընկնելը), բորբոքային ախտընթացները, որոնց հետևանքով ռետենցված ատամները կարող են սերտաճել միմյանց և ծնոտի ոսկրի հետ, ատամների ծռվածությունը և հաստացումը, օդոնտոգեն և ոչ օդոնտոգեն բշտերը:
Սովորաբար ռետենցվում է միայն մեկ ատամ, չնայած, ընդհանուր գործոնների ազդեցությամբ առավել հաճախ դիտվում է բազմակի ռետենցիա: Ռետենցիայի ենթարկված ատամները հնարավոր է լիովին ձևավորված չլինեն, թեքված լինեն մեդիալ կամ դիստալ ուղղությամբ, ենթարկված լինեն տեղափոխումների: Կլինիկորեն ռետենցիան կարող է չարտահայտվել այնքան ժամանակ, մինչև ատամի շուրջ չզարգանա բորբոքային ախտընթաց, ինչը կարող է հանգեցնել պարկաբշտերի առաջացմանը, և` հակառակը: Այս պատճառով ռետենցված ատամները սովորաբար հայտնաբերվում են պատահաբար` այլ նպատակով ռենտգեն-հետազոտություն կատարելիս: Սակայն, երբեմն, հենց հիվանդը կարող է գանգատվել ատամի բացակայությունից: Օբյեկտիվ զննում կատարելիս անհրաժեշտ է համեմատել բերանի խոռոչում առկա ատամների թիվը հիվանդի ֆիզիոլոգիական տարիքի և ընդունված միջին վիճակագրական տվյալների հետ, տեղեկանալ, արդյոք, ատամները ժամանակին են ծկթել, թե` ոչ, արդյոք, հիվանդի մոտ առկա են տարբեր ընդհանուր սոմատիկ հիվանդություններ և այլն: Այն դեպքում, երբ ռետենցված ատամը մակերեսային տեղակայում ունի, այն կարելի է հայտնաբերել պալպատոր կերպով վեստիբուլյար կամ օրալ կողմից: Վերջնական ախտորոշումը դրվում է միայն ռենտգեն հետազոտումից հետո` թիրախային (հազվադեպ է կատարվում) և օրթոպանտոմոգրաֆիկ: Բուժման պլանը մշակելիս բժիշկ-օրթօդոնտի տակտիկան որոշվում է ինչպես ծագումնաբանությունից, այնպես էլ կլինիկայից ելնելով: Օրինակ, եթե պատճառը կաթնատամների վաղաժամ հեռացումն է, ապա կանխարգելման նկատառումներով պատրաստվում է կանխարգելիչ սարք` մինչև մշտական ատամի ծկթումը: Նմանատիպ սարքերի բազիսային թիթեղը ոչ միայն ապահովում է մշտական ատամի համար տեղը` խանգարելով հարևան ատամների տեղաշարժը դեպի արատի կողմը, այլև հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում ալվեոլային ելունի վրա` նպաստելով օստեոկլաստների կողմից ոսկրային թիթեղի ռեզորբցիային, ինչը նման դեպքում բավարար է ծկթման համար: Սակայն հաճախ պացիենտը դիմում է բժշկի արդեն այն դեպքում, երբ դեֆորմացիա է առաջացել ատամնաշարում` օկլյուզայի խանգարումներ, հարևան ատամների և անտագոնիստների տեղաշարժ դեպի արատը: Կամ, եթե ռետենցված ատամը տեղախախտման է ենթարկված լինում, ապա բուժումն իրականացվում է անշարժ կամ շարժական սարքերի օգնությամբ: Կատարվում է անոմալիաների և առաջացած դեֆորմացիաների շտկում:
Ստորև նկարագրվում է օրթօդոնտիկ անշարժ սարքով կատարված բուժումը:
Պացիենտը` 13 տարեկան, դիմել է բժշկի 23-րդ ատամի բացակայության գանգատով: Զննման ժամանակ դիտվել է 23-րդ ատամի բացակայություն ատամնաշարում, սակայն քմային կողմից ատամը շոշափվում է: Օրթոպանտոմոգրամայի վրա դիտվում է ռետենցված 23-րդ ատամը, որը տեղակայված է 21-րդ և 22-րդ ատամների արմատների միջև:
Ախտորոշումը 23-րդ ատամի ռետենցիան է:
Բուժման ժամանակ որոշում է կայացվել կիրառել բրեկետ-համակարգ: Ատամներին ամրացվել է«Dentaurum» ապրանքանիշի բրեկետ-համակարգ, տեղադրվել է զսպանակ 22-րդ և 24-րդ ատամների միջև, ժանիքի տեղ բացելու նպատակով: Որոշ ժամանակ անց, հիվանդը պարբերաբար հետազոտվել է` ժանիքի ծկթումը պարզելու նպատակով: Քանի որ այդ ընթացքում ծկթման հետ կապված առաջընթաց չի դիտվել, որոշում է կայացվել վիրահատական ճանապարհով մերկացնել 23-րդ ատամի պսակը: Այդ նպատակով կատարվել է օստեոտոմիա քմային կողմից և 23-րդ ատամի պսակին ամրացվել է սեղմակ, որը լիգատուրայով կապվել է հակառակ կողմի ատամներին:
13.03.2011 Կարդացեք նաև
Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...
24.09.2021
Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...
12.09.2019
Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է...
11.12.2018
Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...
22.02.2018
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...
07.03.2015
Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...
10.02.2015
Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները...
17.07.2014
Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...
22.04.2014
2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...
09.04.2014
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...
14.03.2014
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY5L1OlA' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ